Վթար «Ջրաշխարհի մոտ». 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Վթար «Ջրաշխարհի մոտ». 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հունվար 23 10:06 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Պիոներ» խանութի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի 20 TO 807 համարանիշի ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է կայանած «Toyota Corolla» մակնիշի 81 CC 118 համարանիշով (վարորդ՝ 44-ամյա Պ. Հ.) ավտոմեքենային, որն էլ` իր առջեւ կակայանած «Volkswagen Vento» մակնիշի 34 PA 667 համարանիշով (վարորդ` 27-ամյա Մ. Գ.) ավտոմեքենային:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 41-ամյա Լ. Խ.-ն, 48-ամյա Մ. Հ.-ն, 14-ամյա Է. Հ.-ն եւ 20-ամյա Ա. Մ.-ն հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



loading...