Մոսկվայում աճել է փոթորկի զոհերի թիվը


Մոսկվայում աճել է փոթորկի զոհերի թիվը
Հունիս 17 14:53 2017

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է մայիսի 29-ի ավերիչ փոթորկի հետևանքով տուժածներից մեկը։ Այդ մասին հաղորդում է Interfax.ru-ն՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների նախարարությունում իր աղբյուրին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժած տղամարդու առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր. բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Մոսկվայի մարզում փոթորկի հետևանքով զոհերի թիվը ներկայումս կազմում է 17: Հիվանդանոցում գտնվում է 8 տուժած: