Սնկային հիվանդություններ (նախանշանները, բուժումը, կանխարգելումը). Հետևեք ձեր առողջությանը


 Սնկային հիվանդություններ (նախանշանները, բուժումը, կանխարգելումը). Հետևեք ձեր առողջությանը
Հունվար 23 09:54 2017

Մաշկի սնկային հիվանդություններ

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն, մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենի միջոցով։ Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները։ Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է՝ քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը՝ ոտնաթաթերն ու թևատակերը։ Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում։ Հիվանդության հարուցիչը կարող է գոյատևել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն:

Հիվանդության նախանշանները

իմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել։ Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է», կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն։ Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով՝ շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը։ Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ։ Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում։

Բուժումը

Բուժումը կախված է հիվանդության տեսակից, ախտահարման տարածվածությունից ու տեղակայումից։ Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է։ Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում։ Բացի դեղերից ու քսուքներից, որ հիվանդության դեպքում նշանակում է բժիշկը, հիվանդ մասերին շատ օգտակար է քացախը՝ ինչպես ակտիվ բուժման համար, այնպես էլ՝ որպես պրոֆիլակտիկ միջոց։ Մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված։ Հիվանդանում են բոլորը, ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները։ Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն։

Կանխարգելումը

Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրեք։ Ոտքերը լվացեք օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացրեք։ Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով։ Պարբերաբար փոխեք գուլպաները՝ նախապատվությունը տալով բնականին։ Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ մի օգտագործեք (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին)։ Հնարավորության դեպքում ընտրեք կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ։