Պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը


Պետք է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը
Հունիս 17 12:54 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում հայտնել է, որ անհրաժեշտ է պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև մեղադրել է գործընկերներին այն բանում, որ նրանք այդպես էլ հումանիտար օգնություն չեն տրամադրել Հալեպին. հաղորդում է Ria.ru-ն:

«Ի՞նչ տեղի կունենա, եթե բաժանենք Սիրիան: Արդյոք դա չի՞ հանգեցնի բաժանված հատվածների միջև առճակատման»,- ասել է ՌԴ ղեկավարը: