1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«168 ժամ». Որքա՞ն գումար է ստացել «Քաղաքացի դիտորդը» ԵՄ-ից, եւ ինչո՞ւ են քաղաքացիներն ահազանգում, որ չեն ստացել գումարներ

«168 ժամ» թերթը գրում է. «Համաձայն Հայաստանում ԵՄ գրասենյակից ստացված պաշտոնական տեղեկատվության՝ 2016-ի կեսերին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Իրավունքի Եվրոպա միավորում» հկ-ին (դիմորդ) եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (համադիմորդ) հակակոռուպցիոն կենտրոնին հատկացրել է 462 հազար 479 եվրո դրամաշնորհ:

Դրամաշնորհն ի սկզբանե նախատեսված է եղել միայն 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների դիտարկման համարը, սակայն «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն դիմել է ԵՄ պատվիրակությանը՝ խնդրելով հնարավորություն ընձեռել խնայված միջոցների հաշվին դիտարկել նաեւ 2017թ-ի Երեւանի ավագանու ընտրությունները, որին ԵՄ պատվիրակությունը դրական արձագանք է տվել:

Այս ամբողջ գործընթացին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե ի հայտ չգային որոշ հանգամանքներ: Մայիսի 15-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ն հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ըստ որի նախաձեռնությանը մասնակցող 3-րդ կազմակերպությունը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, Երեւան քաղաքի 2017 թ.-ի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդություն է իրականացրել առանձին՝ կամայականորեն օգտագործելով «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անվանումը եւ խորհրդանիշերը, ինչով հանրությանը ապատեղեկացրել ու ապակողմնորոշել է։ Հայտարարությունում նշվում է, որ դա տեղի է ունեցել առանց գործընկերների համաձայնությունը ստանալու, չնայած որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն պատշաճ զգուշացված է եղել նման գործելաոճի անընդունելի լինելու մասին։

Նման հայտարարությունը, հատկապես, ուշագրավ է այն առումով, որ ըստ դրամաշնորհի՝ «Իրավունքի Եվրոպա միավորումը» նախապես համաձայնեցրել է տնտեսված միջոցները նախաձեռնության անունից Երեւանի ավագանու ընտրություններում օգտագործելու հանգամանքը, մինչդեռ գործընկեր կազմակերպությունները, ինչ-ինչ պատճառներով, հրաժարվել են ներգրավվել այդ ընտրություններին՝ չտալով իրենց համաձայնությունը, որ «ԻԵՄ»-ը դա անի նախաձեռնության անվան տակ:

Մեզ հետ զրույցում, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշել է, որ ԱԺ ընտրություններում իրենց դիտորդական գործունեությունը չի ունեցել իր հիմքում ֆինանսական ոչ մի բաղադրիչ:

«Քաղաքացի դիտորդը» 3 կազմակերպությունների համատեղ նախաձեռնություն էր: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն այդ երեքից մեկն է, որը ոչ մի ֆինանսական շարժի հետ կապ չի ունեցել: «Ասպարեզ» ակումբի մի շարք կամավորներ ներգրավված եղել են այդ նախաձեռնության մեջ: Հոնորարի տրամադրման, դիտորդական գործունեությունը խրախուսելու պայմանավորվածություններ ունեցել են մյուս երկու՝ ԹԻՀԿ եւ ԻԵՄ կազմակերպությունները: «Ասպարեզ» ակումբը որեւէ դրամաշնորհային ծրագիր, սեփական միջոցներ, որեւէ ֆինանսական շարժի մեջ ներգրավված չի եղել»,-նշել է Բարսեղյանը:

Անդրադառնալով ԵՄ-ի հայաստանյան գրասենյակից ստացված դրամաշնորհին՝ ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը նշեց, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությանը հատկացրել է ոչ թե 462 479 այլ 370 000 եվրո. «Իրականում 370 000 եվրո է եղել գրանտային ծրագիրը: Մեր պայմանագրում հենց այդքան է նշված: Ամբողջ գումարը ստացել է ԻԵՄ կազմակերպությունը, որը ծախսվել է թրեյնինգների կազմակերպական, անձնակազմի եւ այլ գործողությունների վրա, մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ԻԵՄ-ից: Մեկ դիտորդի համար նախատեսված է եղել 15 000 դրամ, եւ պլանավորված է եղել 3000 դիտորդի համար: Այս պահին որքանն է ծախսվել, կդժվարանամ ասել»,-նշեց պարոն Գրիգորյանը:

«Փաստորեն միեւնույն դրամաշնորհի վերաբերյալ ԵՄ հայաստանյան պատվիրակության եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացրած թվերի տարբերությունը կազմում է մոտ 92 հազար եվրո: Ընդ որում, ինչպես նշված է ԹԻՀԿ-ի պատասխանում՝ գումարը նախատեսված է եղել մոտ 3000 դիտորդի 15 հազարական դրամ վճարելու համար: Ստացվում է, որ այդքան մարդու վճարելու համար անհրաժեշտ է եղել մոտավորապես 85 հազար եվրո: Հետեւաբար` մնացած 275 հազար եվրոն ենթադրաբար ծախսվել է «թրեյնինգների կազմակերպական եւ այլ գործողությունների վրա»:

Հարկ է նշել, որ ԵՄ-ի հայաստանյան պատվիրակությունից ստացված պարզաբանման մեջ նշված է, որ ծրագիրն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելուց բացի ունեցել է նաեւ այլ բաղադրիչներ, որոնց մասին հնարավոր չեղավ լրացուցիչ մանրամասնություններ ճշտել:

ԱԺ ընտրությունների ավարտից շատ չանցած՝ ապրիլի կեսերին, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը եւ փաստաբան Տիգրան Եգորյանը լրատվամիջոցներին հայտնեցին, թե բազմաթիվ դեպքերում դիտորդները անբարեխիղճ են գտնվել՝ խախտելով էթիկայի կանոններն ու իրենց կողմից առաջադրված չափանիշները: Զուգահեռաբար հայտնի դարձավ, որ նախաձեռնության հարյուրավոր դիտորդներ, ովքեր մասնակցել են ԱԺ ընտրություններին, դժգոհում են, քանի որ իրենց չեն վճարում խոստացված 15 հազարական դրամները:

Ըստ տեղեկությունների՝ դիտորդներին խոստացել են վճարել մինչեւ մայիսի 5-ը, ապա՝ 15-ը, մինչդեռ առ այսօր մարդիկ գնում են բանկ, իսկ այնտեղ ասում են, որ «Իրավունքի Եվրոպայի» ուղարկած ցուցակներում իրենց անունները չկան: …Դիտորդի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ընտրություններին նախորդած դասընթացների ժամանակ իրենք ստորագրել են լիազորագիր, որով արտոնել են «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ին իրենց փոխարեն հանդես գալ դատարանում՝ տեղամասերում արձանագրված խախտումների հարցով: Իրենց նաեւ հենց սկզբում խոստացել են վճարել 15 հազար դրամ, բայց որեւէ պայմանագիր չի կնքվել այդ մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Երևանցի 24-ամյա երիտասարդը 5 տարեկան աղջնակի հետ փակվել է զուգարանում, մերկացրել նրան ու… «Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր Լսումներ ԱԺ-ում (տեսանյութ, ուղիղ) Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ երեխա է մահացել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում Փլուզում Գյումրիում․ 11 հոգի տարհանվել է Գայ գյուղում տան հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին Փետրվարի 23-ի աստղագուշակ Յոդի ընդամենը 1 կաթիլը կարող է վերափոխել ձեր մաշկը Սխտորը դրեք բերանում և թողեք 30 րոպե. արդյունքն անհավանական է Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են, նրանց հետ շփվելիս պետք է ունենալ լուրջ համբերություն Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» 2-րդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ