Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ `է արել ժողովրդին աղոթել անձրևի համար


Սաուդյան Արաբիայի թագավորը կոչ `է արել ժողովրդին աղոթել անձրևի համար
Հունվար 23 09:40 2017

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կոչ է արել հաջորդ հինգշաբթի համընդհանուր աղոթք անել՝ երկնքից անձրև աղերսելու համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է միապետի գրասենյակի տարածած հայտարարությունում:

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ նմանատիպ աղոթք էր տեղի ունեցել նաև հարևան Արաբական Միացյալ Էմիրություններում, որտեղ անձրև չէր տեղացել անցած ձմեռվանից: Սակայն անցած հանգստյան օրերին երկրի հյուսիսում տեղումներ են գրանցվել:

Նշենք, որ Արաբական թերակղզում ամռանն օդի ջերմաստիճանը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 50 աստիճանը: Երկրի կենտրոնում ու արևելքում անձրևները գալիս են բացառապես խոր ձմռանն ու աշնանը, իսկ արևմուտքում՝ միայն ձմռանը: