«168 ժամ». Տեղն են դնում Ադրբեջանին


«168 ժամ». Տեղն են դնում Ադրբեջանին
Հունիս 17 08:35 2017

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետեւից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, եւ նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարինա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան, հենց Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. «Այս փուլում այս հայտարարությունները բավական կարեւոր ու բավարար քայլեր են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում