Չինաստանի արգելոցում շունը կերակրում է վագրի 4 ձագերին


Չինաստանի արգելոցում շունը կերակրում է վագրի 4 ձագերին
Հունիս 16 23:25 2017

Չինաստանի Շանդունի նահանգում շունը դարձել է վագրերի կողմից լքված չորս կորյունների ստնտու: Սիսյակոու այգու աշխատողները որոշել են կորյուններին տանել արգելոցում ապրող շան մոտ, որը վերջերս էր ձագ ունեցել: Կենդանին ընդունել է օտար ձագերին և թույլ տվել կրծքի կաթը կիսել իր երկու ձագերի հետ:

Հաղորդվում է, որ կորյունները բավականին հազվագյուտ են. կորյուններից երկուսը ոսկեգույն է, ինչը վայրի բնությունում շատ հազվադեպ է հանդիպում, իսկ երկուսը՝ սպիտակ՝ շագանակագույն գծերով և կապույտ աչքերով։ Նման արտաքինը բնածին մուտացիայի արդյունք է: