Վրաստանի խորհրդարանը քննարկում է մարիխուանայի ազատականացման հարցը


Վրաստանի խորհրդարանը քննարկում է մարիխուանայի ազատականացման հարցը
Հունիս 16 22:50 2017

Վրաստանի խորհրդարանը քննարկման է դրել մարիխուանայի ազատականացման մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն: Նախագծում մասնավորապես փոխվելու են մարիխուանայի ու բուսական կանեփի մեծ և հատուկ մեծ քանակության մասին սահմանումները: Բուսական կանեփի դեպքում քննարկվում է մեծ քանակություն համարվող 50 գրամը դարձնել 140 գրամ, հատուկ մեծ քանակության 250 գրամը՝ 1000 գրամ: Ըստ նոր օրինագծի, մեծ քանակություն համարվող 50 գրամի փոխարեն կսահմանվի 70 գրամ: Նախագծում անմշակ մարիխուանայի հատուկ մեծ քանակ է դիտվում 140 գրամը՝ 100-ի փոխարեն։ Նոր օրինագիծը փոփոխություններ է նախատեսում նաև Վրաստանի քրեական և վարչական օրենսգրքում, ըստ որի մարիխուանայի աճեցման համար քաղաքացուն ազատազարկում չի սպառնում: