Թուրքիան հանդես է եկել Սաուդյան Արաբիայում ռազմաբազա կառուցելու առաջարկով


Թուրքիան հանդես է եկել Սաուդյան Արաբիայում ռազմաբազա կառուցելու առաջարկով
Հունիս 16 22:20 2017

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Քուվեյթում ռազմաբազա բացելու որոշում կայացնելու ժամանակ նրանք նույն առաջարկն արել են նաև Սաուդյան Արաբիային, այդ մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:

Ըստ Էրդողանի՝ նա այդ մասին խոսել է Սաուդյան Արաբիայի թագավորի հետ և վերջինս խոստացել է մտածել այդ մասին: Սակայն մինչ օրս Թուրքիան որևէ պատասխան չի ստացել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ստորագրել է երկրի խորհրդարանում ընդունված՝ Քաթարում թուրքական զորք տեղակայելու մասին որոշումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատել էր օրինագիծը, որը թույլ է տալիս Կատարի թուրքական ռազմաբազայում թուրքական զորք տեղակայել: Օրինագիծն ընդունվել է 240 կողմ ձայնով:

Հայտնի է, որ Թուրքիան Կատար կուղարկի 90 զինվորական, ռազմական ինքնաթիռ և նավ: Առաջիկա երկու ամսում զինվորականների թիվը նախատեսվում է հասցնել 250-ի:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են դիվանագիտական կապերը Կատարի հետ: Բացի այդ, Կատարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: