Թրամփը մտադիր է սահմանափակել համագործակցությունը Կուբայի հետ


Թրամփը մտադիր է սահմանափակել համագործակցությունը Կուբայի հետ
Հունիս 16 20:44 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացնել ամերիկացիների համար Կուբա ճամփորդության կարգը և սահմանափակել համագործակցությունը Կուբայի ընկերությունների հետ, որոնք վերահսկում են զինվորականները: Ինչպես հայտնում է Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին։

Դա կարող է բացասաբար ազդել տեղի զբոսաշրջության վրա, քանի որ կղզու հյուրանոցների և զբոսաշրջային ընկերությունների մեծ մասը պատկանում է Կուբայի բանակին:


Հնարավոր է՝ ԱՄՆ նախագահը հետ կանգնի Կուբայի հետ մերձեցման կուրսից, որը սկսել էր նախկին նախագահ Բարաք Օբաման: