Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը


Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը
Հունիս 16 20:21 2017

87 տարեկան հասակում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը: Այդ մասին գրում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով գերմանական «Bild»-ին:

Ըստ աղբյուրի՝ Կոլը մահացել է գերմանական Լյուդվինգսհաֆեն-ամ-Ռայն քաղաքում գտնվող իր տանը:

Կոլը Գերմանիայի կանցլեր է եղել 1982 թվականից մինչև 1998 թվականը: Նա միակն է եղել, որը այդ պաշտոնը զբաղեցրել է 4 անգամ անընդմեջ: