Արա Բաբլոյանը Արցախի առաջնագիծ է գնացել


Արա Բաբլոյանը Արցախի առաջնագիծ է գնացել
Հունիս 16 18:15 2017

Հունիսի 16-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը, Արցախի Հանրապետության Ազգային ժողողի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամաս:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե առաջնագծում բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են մարտական հերթապահության կրման ընթացքին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին եւ շփվել վերջիններիս հետ: