Վրաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել


Վրաստանում ադրբեջանցիներ են ձերբակալվել
Հունիս 16 17:37 2017

Վրաստանում ձերբակալվել է Ադրբեջանի երկու քաղաքացի, ովքեր ապօրինի կերպով հատել են վրաց-ադրբեջանական սահմանը: Վրացական ոստիկանությունը նրանց մոտ հայտնաբերել է 1,3 կգ ոսկի: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info կայքը՝ հղում անելով Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական ծառայության հայտարարությանը:

Հետաքննության արդյունքում նրանց մոտ հայտնաբերված ոսկին առգրավվել է: Ձերբակալվածներին սպառնում է 5-7 տարվա ազատազրկում: