Սերժ Սարգսյանը դատավոր է նշանակել


Սերժ Սարգսյանը դատավոր է նշանակել
Հունիս 16 17:09 2017

Սերժ Սարգսյանի  2017 թվականի հունիսի 1-ի հրամանագրով՝ Նաիրա Մխիթարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Այսօր՝ հունիսի 16-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Նաիրա Մխիթարյանին:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը բարձր է գնահատել նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը և հույս հայտնել, որ նա մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով կստանձնի դատավորի բարձր կոչումը և իր գիտելիքներն ու հմտությունները կներդնի արդարադատություն իրականացնելու կարևոր գործում:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մասնավորապես անդրադարձել է կոռուպցիոն և հակաօրինական դրսևորումներին: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անթույլատրելի է համարել ցանկացած նման երևույթ դատական համակարգում և նշել, որ դատական իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ պատասխանատու է և պիտի ջանք չխնայի դատական համակարգում կոռուպցիոն դրսևորումներն իսպառ բացառելու կարևորագույն գործում:

ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչություն



loading...