Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել. Երևանի ավագանու նիստի անցուդարձը


Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել. Երևանի ավագանու նիստի անցուդարձը
Հունիս 16 13:15 2017

«Երկիր Ծիրանի» խմբակցությունն այսօր՝ հունիսի 16-ին, առաջին անգամ մասնակցել է  Երևանի ավագանու արտահերթ նիստին: Նիստն ընթացել է լարված մթնոլորտում:

Երևանի քաղաքապետի տեղակալների ընտրության հարցի քննարկման ողջ ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները տարբեր հարցեր են հղել Տարոն Մարգարյանին և թեկնածուներին, ինչն ակնհայտորեն դուր չի եկել ավագանու ՀՀԿ-ական անդամներին: 

 «Երկիր Ծիրանի» խմբակցությունը բարձրացրել է  նաև գրանցման համար նախատեսված կոճակների անսարք լինելու հարցը:

Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի հարցին, թե ինչո՞ւ չեն աշխատում այդ կոճակները, Տարոն Մարգարյանն արձագանքել է. «Որովհետև չեն աշխատում: Այդ աղջկա միկրոֆոնը պետք է անջատել»:

Տեղից արձագանքել է Զարուհի Փոստանջյանը. «Այստեղ աղջիկներ չկան, այստեղ բոլորը Երևանի ավագանու անդամներ են»:

 



loading...