Կամո Արեյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ


Կամո Արեյանն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Հունիս 16 12:28 2017

Այսօր՝ հունիսի 16-ին, տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտը։ Ավագանու որոշմամբ՝  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը:

«Կամո Արեյանի փորձը քաղաքի կառավարման մեջ մեծ է, առաջարկում եմ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրել Կամո Արեյանին», - ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Որոշմանը դեմ են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները: Ըստ նրանց՝ Կամո Արեյանի կառավարման ժամանակ Երևանում պակասել էին կանաչ տարածքները:

Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել ու ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը և դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում: