Վենեսուելայում հրաժարական է տվել միանգամից 4 նախարար


Վենեսուելայում հրաժարական է տվել միանգամից 4 նախարար
Հունիս 16 11:25 2017

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդունել է միանգամից չորս նախարարի հրաժարականը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Նախարարների հրաժարականը կապված է նրանց՝ հիմնադիր ժողովի ընտրություններին մասնակցության հետ, որի համար նրանք պարտավոր են նախ լքել նախարարի պաշտոնը:

Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների գործերով նախարար Իրիս Վարելայի փոխարեն այդ պաշտոնը ստանձնել է Միրելիս Կոնտրերասը: Հրաժարական է տվել նաև Ուգո Չավեսի եղբայրը՝ Ադան Չավեսը, ով զբաղեցնում էր մշակույթի նախարարի պաշտոնը: Նրա փոխարեն այդ պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Անա Ռեյես Պաեսը:

Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի նախագահ Տիբիսայ Լուսենան ավելի վաղ հայտնել էր, որ հիմնադիր ժողովի ընտրությունները նախատեսվում է անցկացնել հուլիսի 30-ին: Ժողովը կզբաղվի սահմանադրական փոփոխությունների նախագծով, որը նախագահ Մադուրոյի նախաձեռնությունն է ու խիստ հակազդեցության է արժանացել ժողովրդի շրջանում:



loading...