1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շուտով Երևանում կբացվի Գագիկ Բեգլարյանի և Սամվել Կարապետյանի նոր առևտրի կենտրոնը

«Իրատես» օրաթերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առևտրի և զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչև Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը:

Ռուսաստանի 17 քաղաքներում այժմ գործում են ցանցի 21 կենտրոններ: Երևանյան կենտրոնում կլինեն 100-ից ավելի տաղավարներ կգործեն «Տաշիր պիցցա», «Սինեմա Սթար» ցանցի կենտրոնները, բանկ, սուպերմարկետ, սրճարան և այլ ծառայություններ:

Որոշ տեղեկություններով, այս կենտրոնի համար Սամվել Կարապետյանը ծախսել է ավելի քան 50 մլն դոլար: Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 22 հազար քմ է: Այն ունենալու է 4 մասնաշենք, 1-ին մասնաշենքը կունենա 4 հարկ, 2-րդը՝ 2, 3-րդը՝ 3, 4-րդը՝ 2 հարկ:

Աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Օրերս փակցվել է ցուցանակ, որ շուտով կբացվի «Ռիո» կենտրոնը, որին նախորդել էր հայտարարություն, թե տարածքներ են վարձակալման տրվում: Այս խոշոր կառույցը համատեղ բիզնես ծրագիր է, դրանում իր մասնաբաժինն ունի նաև տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ռիո» հիպերմարկետի տարածքը Գագիկ Բեգլարյանինն է:

Հավելենք, որ Երևանում Սամվել Կարապետյանն ունի ևս մեկ խոշոր առևտրի կենտրոն` «Դալմա գարդեն մոլը»»:

Մանրամասները՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին Կրասնոդարում հայերը կրակել են իրար վրա․ կան զոհեր (տեսանյութ) Տարոն Մարգարյանի 11 միլիոնանոց նվերը Արայիկ Հովհաննիսյանին. բյուջեն վատնելու հերթական օրինակը Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը գազային ատրճանակով կրակել է 37-ամյա կնոջ շան ուղղությամբ Վաղ առավոտյան Երևանում մեկնարկել է համաքաղաքային շաբաթօրյակը Փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով երակները Եթե ես չլինեի, Ջիգարխանյանին վաղուց կորցրած կլինեիք․ Վիտալինան պատասխանել է մեղադրանքներին (տեսանյութ) Եղվարդում տուն է այրվել (լուսանկարներ) Արցախում երկու զինվոր է մահացել. նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է Արարատի մարզի Դարակերտ գյուղի տներից մեկից գողություն կատարելու մեջ (տեսանյութ) Ավանում մոտ 60 տարեկան կնոջ են վրաերթի ենթարկել 31-ամյա երիտասարդը պարտքերի պատճառով փորձել է նետվել ձորը Ծեծի է ենթարկվել Ախալցիխեի քաղաքապետի թեկնածուն