Մխիթարյանը շնորհավորել է մայրիկին (լուսանկար)


Մխիթարյանը շնորհավորել է մայրիկին (լուսանկար)
Հունիս 16 00:26 2017

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իր մայրիկի մասին:

«Շնորհավորում եմ մայրիկիս «Տարվա հայ կին» ճանաչվելու կապակցությամբ: Հպարտ մայր, հպարտ որդի»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հունիսի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած «Հայուհի 2017» կանանց մեծարման արարողության ժամանակ տարվա հայուհի ճանաչվեց Մարինա Թաշչյանը: