Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են


Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Հունիս 15 13:33 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 15-ին, կազմել է 482.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.51 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.09 դրամ (նվազել է 2.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.57 դրամ (նվազել է 2.09 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.39 դրամ (նվազել է 0.07 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 262.86 դրամ, ոսկի՝ 19,768.86 դրամ, պլատին՝ 14,599.97 դրամ։

Հունիսի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: