Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով. «Կույս կանանց միավորման» կոչը Հենրիխ Մխիթարյանին


Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով. «Կույս կանանց միավորման» կոչը Հենրիխ Մխիթարյանին
Հունիս 15 13:12 2017

«Կույս կանանց միավորում» ՀԿ-ն լրջորեն մտագհոգված է հայու գենի պահպանմամբ: Այս անգամ «սպառնալիքը» գալիս է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմից, ով լուսնկարներ է հրապարակել ռուս մոդել Վիկտորիա Լոպիրյովայի հետ: Այս առիթով «Կույս կանանց» ներկայացուցիչները ֆեյսբուքի իրենց էջում գրառում են կատարել, որը զվարճացրել է օգտատերերին:

«Հարգելի սիրելիներ, կայացել է արտահերթ պատահար։ ՀԱՅ ազգի պանծաբույծ զավակ Հենրիխ Մխիթարյանը համասփռել է լուսանկար ազգությամբ ռուս մոդել Վիկտորյա Լոպիրեւայի հետ։ Կոչված լինելով ծառայել հայու գենի հարատեւության հանգամանքով՝ «Կույս Կանանց Միավորումը» տագնապ է արտահայտում։

Անձամբ տիկին Արշալույս Ենոքյանը մայրաբար դիմում է դղրդահռչակ ֆուտբոլիստին. Հենրիկ, որդի ջան, չգայթակղվես օտար գերանքով, զերծ մնա ինտիմ բնույթի համար։ Հայու գենը, որ ամբարում է պատրաստել քո կերպում, պետք է ծառայի ՀԱՅ ազգին։ Վիկտորյաներ կան նաեւ մե՛ր էթնոգենիկ կայանքում։ Կառուցապատիր ապագան հայ շինարարությամբ։ Իրավիճակը պահանջում է սթափություն, պատասխանատվության գիտակցություն եւ ազգային նվիրում։ Ներքին ազդակային հավատքով դեպի հոգեւորի ձգտման նվաճում՝ ահա հայու կերպի ծիրանագույն ճիլոպը։ Լինենք հայ, մտածենք ազգի մասին»,- գրված է հայտարարության մեջ:

Նշենք, որ «Կույս կանանց միավորումը» գոյություն չունեցող հասարակական կազմակերպություն է, որը պարբերաբար արձագանքում է հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերին: