«Սյունիք ֆուդ»-ը ազատվեց մաքսատուրքից


«Սյունիք ֆուդ»-ը ազատվեց մաքսատուրքից
Հունիս 15 11:53 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց «Սյունիք ֆուդ» ընկերությունն ազատել մաքսատուրքից:

Սույն ընկերությունը պահածոների արտադրության համար պատրաստվում է ներմուծել սարքավորումներ, որոնց համար նախատեսված մաքսատուրքը չի վճարի:

Նախագիծը ներկայացնող Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ ընկերությունը պատրաստվում է 1.7 միլիարդ դրամի ներդրում կատարել. «Կստեղծվի հիմնական՝ 21 և սեզոնային 210 աշխատատեղ»,- ասաց Կարայանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարին հարցրեց. ««Սյունիք ֆուդ»-ը այն ընկերությո՞ւնն է, որը մենք այցելել էինք»:

Կարայանի դրական պատասխան տվեց, որից հետո Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածությունը ընթանում են սահմանված ժամկետով:

«Ոչ, մի փոքր ուշացում կա, որը կապված է ոչ թե իրենց, այլ մատակարարող ընկերությունների հետ, մատակարարող ընկերությունը խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետների տատանումը շատ չէ»,- պատասխանեց Կարայանը:



loading...