1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Հրապարակ». Դավիթ Լոքյանը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի:

Մեր տեղեկություններով, հնարավոր է թաղապետի պաշտոնին հրաժեշտ տա Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Չի բացառվում, որ նրան տեղափոխեն քաղաքապետարան եւ նշանակեն աշխատակազմի ղեկավար-քարտուղար՝ Սերգեյ Մակարյանի փոխարեն, իսկ վերջինիս՝ քաղաքապետի խորհրդական:
Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ փոխվի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, որը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում: Նա ԱԺ ընտրություններին հօգուտ ՀՅԴ-ի հավաքել էր 1117 քվե, իսկ Երեւանում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը՝ 2 հազար 524 քվե (Երեւանի Ավան, Նոր Նորք վարչական շրջաններ):

Կան տեղեկություններ, որ հայրը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել: Հաշվի առնելով նրա մտերիմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, լավատեղյակները նման հեռանկարը չեն բացառում:

Ի դեպ, իր պաշտոնին վերադառնալու մասին է երազում նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Շուրթերի խնամքը․ ինչպե՞ս ճիշտ խնամել եւ խուսափել ճաքերից Երբ ներշնչում է մայր բնությունը․ նորաձեւության եւ բնության միաձուլումը (ֆոտոշարք) Հին ու բարի ոճով․ Սառա Ջեսիկա Փարքերը՝ Oscar de la Renta-ի զգեստով (լուսանկարներ) Առանց տեղումների եղանակ է սպասվում Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզի Նիզամի գյուղում մթերային խանութից գողություն կատարողին (տեսանյութ) Քիմ Քարդաշյանի մեքենաները թալանել են, փորձել են ներխուժել նրա տուն (լուսանկարներ) Էրդողանի ղեկավարած Թուրքիան Եվրամիությունում տեղ չունի Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին Դատավորի եղբորորդին դատապարտվեց ազատազրկման Նշվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու կազմավորման 25-րդ տարեդարձը Արմենչիկի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պատահարից 4 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է Շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքում հավաքվել և աղբավայր է տեղափոխվել շուրջ 335 տոննա աղբ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն 2018թ. կայանալիք խոշոր միջոցառումների վերաբերյալ Արցախում ժամկետային զինծառայողը սպանության զոհ է դարձել. ձերբակալվել է կրտսեր սերժանտ Հայ մասնակիցը շարունակում է իր հիանալի ելույթները ռուսական «Голос»-ում (տեսանյութ) Ադրբեջանը շփման գծում մեկ շաբաթում արձակել է 2300 կրակոց Ուշադրություն. տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է կողոպուտ կատարելու մեջ Հյուրանոցի ադմինիստրատորները մարմնավաճառներին կացարան են տրամադրել ու յուրաքանչյուր հաճախորդից միջնորդավճար ստացել Ավտովթար Վեդիում․ ուղեւորը մահացել է Մոսկվայում հայերն ու տաջիկները ծեծել են իրար Լայնածավալ սանմաքրման աշխատանքներ` Հրազդանի կիրճում, Հաղթանակ և Նոր Արաբկիր զբոսայգիներում Կորել է քաղաքացի Վրաերթ՝ Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկին