«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանի կուսակցության գրասենյակը փակվում է


«Հրապարակ». Վիկտոր Դալլաքյանի կուսակցության գրասենյակը փակվում է
Հունիս 15 09:05 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր դաշտ տեղափոխված Վիկտոր Դալլաքյանը թերևս չշարունակի քաղաքական գործունեությունը:

Հուլիսի 1-ին լրանում է նրա հիմ¬նած «Երրորդ հանրապետություն» կուսակցութ¬յան գրասենյակի վարձակալության մեկամյա ժամկետը, և տեղեկություն կար, որ չեն պատրաստվում երկարացնել վարձակալության ժամկե¬տը, նախ՝ որ քաղաքական անհրաժեշտություն չկա, որովհետև կուսակցությունում գրեթե բացառում են ՕՐՕ-ի հետ նոր համագործակցության հնարավորությունը, դրանից բացի, փող չկա:

Ավե¬լի վաղ փակվել էր նաև կուսակցության կայքը: Քիչ հավանական է նաև, որ Դալլաքյանը դարձյալ պաշտոն զբաղեցնի:

Կուսակցության վարչության անդամ էդուարդ Անտինյանը երեկ գրասենյակի փակման և ապագա անելիքների մասին մեզ ասաց. «Առաջիկայում, երբ մեր անելիքները հս-տակեցնենք, ըստ նոր ծրագրի, նաև կհամապատասխանեցնենք աշխատանքային պայմանները: Գրասենյակ պահելն ինքնանպատակ չէ, այն առա¬ջին հերթին պետք է ֆունկցիոնալ նշանակություն ունենա: Կարծում ենք՝ առաջիկայում այդ հարցերի պատասխանները կունենանք»,- գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: