1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«168 ժամ». Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար

«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռեւս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը եւ այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ եւ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան»,- «168 ժամ»-ին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը՝ մեկնաբանելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն։

Ըստ նրա՝ երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, եւ ՀՀ բանակը չունենա գլխավոր հրամանատար, Ղարաբաղի կամ ՀՀ ազգային անվտանգության հետ կապված վտանգներ չկան, սակայն այդ ժամանակ սպառնալիքներ կարող են լինել Ադրբեջանից. «Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որեւէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետեւ Հայաստանն ապակայունացել է եւ թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Փետրվարի 26-ի աստղագուշակ Հայտնի դարձավ,թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ում Համատեղելիության հորոսկոպ՝ ըստ կենդանակերպի նշանի Իդեալական կանանց 5 գաղտնիք Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է Արմեն Ամիրյանը վաճառել է իր հողերը Ռուս զինվորների դիերը հայրենիք կհասցվեն միայն ՌԴ նախագահական ընտրություններից հետո Երկրաշարժ Վայոց ձորի մարզում. ուժգնությունը կազմել է 4-5 բալ Ձախողակ բիզնեսմենից հաջողակ ու գրավիչ մոդել․ թե ինչպես սանրվածքն ու բեղերը փոխեցին այս երիտասարդի կյանքը (լուսանկարներ) Պիկասոյի գլուխգործոցի տակ ևս մեկ կտավ է հայտնաբերվել Բիզնեսի հրեական ոսկե կանոնները․նրանց հարստանալու գաղտնիքը Ինչու են լավ աղջիկներն ուշաթափվում «վատ» տղաների համար 3 պատճառ, թե ինչու չի կարելի քնել փորի վրա Իր ձագուկներին կորցրած շունը կապիկի է «որդեգրել» (տեսանյութ) Սուրբ գիրքն ամեն օր Դեպարդյեն պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ալժիրում Amazon-ի հիմնադիրը ստեղծում է ժամացույց, որն աշխատելու է 10 հազար տարի Ինչ բառերով կարելի է գրավել կենդանակերպի նշաններին Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան`«Կռունկ» Էմիլի Ռատայկովսկին գաղտնի ամուսնացել է Դերասանուհի Անժելա Սարգսյանը ցուցադրել է կրծքերը (ֆոտո) Կիտրոնի չորացրած կեղևի օգտակարությունը. Ինչպես չորացնել և օգտագործել կիտրոնի կեղևը Մարսիալը կարող է լքել ՄՅՈւ-ն Օծանելիքը կբուրի երկար և հաճելի, եթե այն ճիշտ օգտագործեք․ ահա թե ինչպես է պետք այն օգտագործել