«Փաստ». Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Էդուարդ Զեյթունյանը «Ելք»-ին խնդրել են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն անել


 «Փաստ». Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանն ու Էդուարդ Զեյթունյանը «Ելք»-ին խնդրել են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն անել
Հունիս 15 08:30 2017

Երկու օր առաջ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը այցելել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և հանդիպել այնտեղ գտնվող Անդրեաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի և Սարի թաղի բախման գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ:

Ի՞նչ են տեսել այնտեղ, ինչի՞ մասին են իրենց պատմել կալանավորվածները և այլ հարցերի շուրջ «Փաստը» զրուցել է պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ:

– Դուք երեկ այցելել էիք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպումներ ունեցել Անդրեաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի և Էդուարդ Զեյթունյանի հետ: Կնշե՞ք, թե այնտեղ գնալու առաջնային նպատակը որն էր:

– Առաջնային նպատակը նրանց վիճակի մասին անմիջապես իրենցից տեղեկատվություն ստանալն էր և դիտարկել նրանց կացության պայմանները: Անդրեաս Ղուկասյանին հանդիպել ենք խցում, Դավիթ Հովհաննիսյանին և Էդուարդ Զեյթունյանին տեսակցել ենք հանդիպումների սենյակում: Միևնույն ժամանակ պարոն Փաշինյանը նամակներ էր ստացել այլ կալանավորներից, հանդիպեցինք նաև նրանց:

– Խնդրում եմ նշեք, թե ի՞նչ տպավորություն ունեցանք կալանավորների պահման պայմաններից և նրանց վիճակից: Դրանք բավարար կարո՞ղ եք գնահատել: Զեյթունյանի առողջական վիճակն ինչպե՞ս էր, նա գո՞հ էր, թե դժգոհ այն բուժումից, որ ստանում է:

– Կալանավորների վիճակը տարբեր էր: Անդրեաս Ղուկասյանը գտնվում էր առանձին խցում, ուներ գրականություն, պահման պայմաններից չէր դժգոհում: Դավիթ Հովհաննիսյանը պահվում է այլ մարդկանց հետ: Առողջական վիճակից նրանք չէին բողոքում, գտնվում էին կայուն վիճակում: Պատկերը այլ էր Զեյթունյանի դեպքում: Նա ողնաշարի խնդիրներ ուներ, առողջական վիճակը բարվոք չէր: Նա բուժում ստացել է, սակայն առերևույթ նրա առողջական վիճակը բավարար գնահատել չի լինի:

– Նրանք արտաքին աշխարհի հետ կապի միջոցներ ունե՞ն, թե ոչ: –

Այս պահին նրանց հարազատները և պաշտպանները կարողանում են այցելել իրենց և արտաքին աշխարհի հետ, փաստորեն, կապ կա: Նրանք նաև իրավունք ունեն ամիսը երկու անգամ հեռախոսազանգ կատարել:

– Ի՞նչ պահանջ, ուղերձ ունեին կալանավորները, ի՞նչ են ձեզ ասել, պատմել, ի՞նչ դժգոհություններ են հայտնել:

– Անդրեաս Ղուկասյանի և Դավիթ Հովհաննիսյանի խափանման միջոցը շարունակում է մնալ կալանքը: Որևէ պատճառ չկա նրանց խափանման միջոցը չփոխելու և երկրից չբացակայելու և դատարան ներկայանալու պարտավորվածությամբ ազատ չարձակելու համար: Էդուարդ Զեյթունյանը նույնպես խնդրում էր միջնորդություն՝ խափանման միջոցը փոխելու հարցում: Նրա գործը բարդանում է այնքանով, որ նա նախկինում դատվածություն ունի: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի ներկայացուցիչը եվրոպական դատարանում իր հարցազրույցներից մեկում նույնպես փաստում է, որ կալանքը որպես խափանման միջոց համատարած կիրառելու հետ կապված կարող ենք խնդիր ունենալ Եվրոպական դատարանում: Եթե այդ հարցերը քննարկվեն այնտեղ, ապա մենք կունենանք մարդու իրավունքների խախտման փաստ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը կարող է թաքնվել, խոչընդոտել, իսկ այս պարագայում նման հիմնավորում չկա, ճիշտ հակառակը:

– Անդրեաս Ղուկասյանը, Դավիթ Հովհաննիսյանը զրույցում իրենց քաղբանտարկյալ համարո՞ւմ էին: – Դավիթ Հովհաննիսյանի հետ այդ մասին չենք խոսել: Անդրեաս Ղուկասյանը գտնում է, որ իրեն կալանավորել են քաղաքական հայացքների դրդապատճառով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում շ