«Հրապարակ». Հայկ Դեմոյանը հրավեր է ստացել Հարվարդի համալսարանից. մտերիմները վստահ են, որ նա չի վերադառնա ԱՄՆ-ից


«Հրապարակ». Հայկ Դեմոյանը հրավեր է ստացել Հարվարդի համալսարանից. մտերիմները վստահ են, որ նա չի վերադառնա ԱՄՆ-ից
Հունիս 15 08:23 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հրավեր է ստացել Հարվարդի համալսարանից՝ սեպտեմբերից 10 ամսով գիտահետազոտական եւ դասախոսական աշխատանք կատարելու։

Դեմոյանը շեշտում է, որ այդ հանգամանքը որեւէ կերպ չի ազդելու իր՝ տնօրենի կարգավիճակի վրա․ «Ես շարունակելու եմ աշխատել, իհարկե՝ տարբերակներ կան, որ փոխարինեն ինձ, դեռ հարցեր կան պարզելու, բայց առայժմ ես տեսնում եմ, որ այստեղ տակավին դեռ անելիքներ կան, եւ չեմ պատրաստվում թանգարանի հետ իմ կապերը խզել»։

Սակայն նրա մտերիմները վստահ են, որ նա չի վերադառնա ԱՄՆ-ից։ Ասում են, որ «հոգնել է պայքարից եւ գտել է քաղաքակիրթ արտագաղթի իր տարբերակը»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 



loading...