Կարիերաս ավարտելուց հետո կարող եմ մնալ ֆուտբոլում կամ զբաղվել բիզնեսով. Մխիթարյան


Կարիերաս ավարտելուց հետո կարող եմ մնալ ֆուտբոլում կամ զբաղվել բիզնեսով. Մխիթարյան
Հունիս 15 08:12 2017

Հայաստանի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առայժմ չի որոշել, թե ինչով է զբաղվելու ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո:

«Հայաստանում ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը, տնտեսագիտություն եմ սովորել Սանկտ Պետերբուրգի ինստիտուտի երևանյան մասնաճյուղում: Ընդունվեցի այդտեղ, քանի որ դիպլոմը վավերական է մոտ 60 երկրներում: Խոսում եմ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և անգլերեն: Ռուսերեն սովորել եմ տատիկիս շնորհիվ: Նա ռուս էր: Առայժմ չեմ մտածում, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո: Բայց կարող եմ և մնալ ֆուտբոլում՝ պաշտոնյա կամ մարզիչ: Կարևոր չէ: Գուցե, զբաղվեմ բիզնեսով, դեռ չգիտեմ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը rg.ru-ին: