Պաշտոնական. Լինդելյոֆը` Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ


Պաշտոնական. Լինդելյոֆը` Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստ
Հունիս 14 22:55 2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Լիսաբոնի «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Նիլսոն-Լինդելյոֆի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու մասին:

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ համաձայնագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Նա նորամուտը կնշի հուլիսին, երբ մանչեսթերցիները շրջագայության մեկնեն ԱՄՆ:

Պորտուգալիայի ավարտված առաջնությունում անցկացրած 32 խաղում 22-ամյա Լինդելյոֆը խփել է մեկ գնդակ:



loading...