Արոնյանը սևերով ջախջախեց Սերգեյ Կարյակինին


Արոնյանը սևերով ջախջախեց Սերգեյ Կարյակինին
Հունիս 14 22:05 2017

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess շախմատային սուպերմրցաշարում այսօր կայացած 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը հաղթեց աշխարհի փոխչեմպիոն, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին:

Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը պարտիայի սկզբում զինվոր զոհաբերեց, բայց դրա դիմաց ազատ գործելու հնարավորություն ստացավ: Ապա Լեւոն Արոնյանը նավակներով անկասելի գրոհ կազմակերպեց սպիտակների թագավորական թեւի վրա եւ դիրքային առավելություն ստացավ: Սերգեյ Կարյակինը երկարատեւ պայքարից հետո, այնուամենայնիվ, 41-րդ քայլին ընդունեց իր պարտությունը: Այդպիսով, մեր շախմատիստը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում, վաստակեց 5 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատար:

Վաղը նախատեսված 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, որը բավական անկայուն է հանդես գալիս այս մրցաշարում: