Թրամփի դստեր շաբաթվա ամենավառ կերպարները (լուսանկարներ)


Թրամփի դստեր  շաբաթվա ամենավառ կերպարները (լուսանկարներ)
Հունվար 22 21:03 2017

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը`Իվանկան, ով նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում հոր կողքին ու նրա աջ ձեռքն է եղել, վերջինիս երդմնակալությունից օրեր առաջ թողել է իր աշխատանքը Նյու Յորքում և տեղափոխվել Վաշինգտոն:

Ամիսներ շարունակ ամերիկյան լրատվամիջոցները ենթադրում էին, որ Իվանկա Թրամփը կշարունակի աջակցել ԱՄՆ նախագահին` լուրջ աշխատանք վարելով հենց Սպիտակ տանը: ԶԼՄ-ների ենթադրմամբ` հենց այդ պատճառով էլ վերջինս դադարեցրել էր իր աշխատանքը նորաձևության ոլորտում։

Քիչ չէին նաև լուրերն այն մասին, որ Իվանկան է ստանձնելու ԱՄՆ առաջին տիկնոջ պարտականությունները, սակայն Թրամփի երդմնակալության օրը նրա դուստրը վերջ դրեց այդ խոսակցություններին` հայտարարելով, որ միայն մեկ առաջին տիկին կա` Մելանյա Թրամփը:

Ինչևէ, հանրապետական գործչի 35-ամյա դուստրը աչքի է ընկնում ոչ միայն ակտիվ ներգրավվածությամբ, այլև գեղեցիկ և էլեգանտ տեսքով: Այս մասին գրում է tatler.ru-ն` ներկայացնելով Իվանկա Թրամփի` այս շաբաթվա ամենավառ կերպարները` Carolina Herrera-ի և Oscar de la Renta-ի հանդերձներով: