Բավարիան ձեռք բերեց Լիոնի կիսապաշտպանին


Բավարիան ձեռք բերեց Լիոնի կիսապաշտպանին
Հունիս 14 20:28 2017

Մյունխենի «Բավարիան» ձևակերպել է ֆրանսիական «Լիոնի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոյի տրանսֆերը,- հաղորդում է «Transfernews»-ը:

Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացին մասնակցել է 47 հանդիպման, խփել 14 գնդակ և կատարել 7 արդյունավետ փոխանցում: Մարտին նա նորամուտն է նշել Ֆրանսիայի հավաքականի կազմում:

Տոլիսոյի համար Գերմանիայի չեմպիոնը վճարել է 35 միլիոն ֆունտ ստերլինգ: