Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է


Երևան-Սանկտ Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է
Հունվար 22 20:52 2017

Վթարված Mercedes-Benz մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը պատկանում է ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վանուշ Սահակյանին: Միկրոավտոբուսի շրջվելու հետևանքով 9 ՀՀ քաղաքացի հոսպիտալացվել են Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կապ է հաստատվել Պավլովի շրջանի կենտրոնական հանրապետական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ, ով տեղակացրել է, որ իրենց մոտ են հոսպիտալացվել 9 ՀՀ քաղաքացի Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:

Ա. Պողոսյանը, Դ. Քոթանջյանը, Գ. Կոստանդյանը և Վ. Սահակյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, Հ. Բեկթաշյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացածինը՝ 5 տուժած՝ միջին ծանրության Հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՌԴ ԱԻՆ հարավային մարզային կենտրոնի ՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.55-ին Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ:

 



loading...