«Առավոտ». «Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել». «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի եւ թերարժեքության բարդույթի վրա


«Առավոտ». «Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել». «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի եւ թերարժեքության բարդույթի վրա
Հունիս 14 09:45 2017

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հենրիխ Մխիթարյանը ինչ-որ տեղ է գնացել ինչ-որ աղջկա հետ, մարդիկ երկու օր է՝ չեն կարողանում հանգստանալ՝ քննարկելով այս սովորական եւ որեւէ հասարակական հետաքրքրություն չներկայացնող փաստը: Իսկ քննարկման հիմքում ընկած է հետեւյալ շատ պարզ հոգեբանական մեխանիզմը՝ իսկ ինչու ես այդքան ճանաչված եւ հռչակված չեմ, որ չեմ կարողանում ինքս գնալ ինչ-որ տեղ այդ տղայի կամ այդ աղջկա հետ:

«Վայ, բախտ բաժանող»: Ամբողջ «դեղին ինդուստրիան» հիմնված է նախանձի եւ թերարժեքության բարդույթի վրա, երբ մարդկանց տրվում է «հաջողության» ու «շքեղության» ինչ-որ կեղծ չափանիշ, որով բոլորը պարտավոր են առաջնորդվել:

Մարդը, որի կյանքը գորշ է եւ աղքատ, ձգտում է ուրիշների, որպես կանոն, որոշակի հռչակ ունեցող մարդկանց կանքի «գունագեղությանը»: Թե ով ինչպես է պատկերացնում այդ «գունագեղությունը», կախված է երեւակայության ուժից՝ գուցե դա պարզապես օրը 3 անգամ քյաբաբ ուտելն է, իսկ գուցե դրանք զբոսանավերն են, դղյակներ կամ ինչ-որ «կլասի» ավտոմեքենաներ: Նաեւ պլպլան ամսագրերի էջերից իջած «մոդելներ»: Նրանցով հիանում են, նրանց նաեւ դատափետում են՝ «Տեսա՞ր էն անամոթը ինչ շոր էր հագել»: Կյանքի դատարկությունը լցնելու միջոցների շարքում առանձնապես մեծ ընտրության հնարավորություն չկա:

Իրականում դա ծխախոտի նման է՝ մի քանի վայրկյան հանգստացնում է, հետո գցում ավելի խորը դեպրեսիայի մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում