1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Հայկական ժամանակ». «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել

«Երեկ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրում իրա­կանացնող ավտոբուսի վթարի հետևանքով 3 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ երկու երեխա: ԱԻ նախարարությունը հայտ­նել է, որ ավտոբուսը պատկանել է «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ին:

Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարու­թյան տրանսպորտային տեսչության պետը, 2017 թվականի մարտի 21-ին, քննելով «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի վերաբերյալ վարչական վարույթը, պարզել էր, որ նշված ընկերությանը պատկանող «Մերսեդես» մակնիշի «618 AD 61» պետհամարանիշով տրանսպորտային միջոցով իրականացվել է միջպետական ոչ կանոնավոր փոխադրում Հայաստանից դեպի Ռուսաստանի դաշնություն ՀՀ օրենքով սահմանված պահանջների խախտմամբ: ՍՊԸ-ն տուգանվել էր 450 հազար դրամով: Նկատենք, որ «Դը Ռոյալ լիդեր» ՍՊԸ-ի տնօրենը տուգանվել է նույն ավտոբուսի համար, որը երեկ վթարի է ենթարկվել: Ըստ ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրության՝ վթարը տեղի է ունեցել «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում: Mer­cedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է ճամփեզրի առուն: Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգ­րան Բալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տու­ժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

loading...
Լրահոս
«Խնամված կինը հաղթում է միշտ». Նազենի Հովհաննիսյանը՝ լոգարանում Երևանում Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից ջրասուզակները դի են դուրս բերել Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi-ն և УАЗ Патриот-ը. կա վիրավոր Լսումներ ԱԺ-ում (տեսանյութ, ուղիղ) Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին «Արթիկ» ՔԿՀ-ում քաղաքացուն խուզարկել են եւ թմրամիջոցներ հայտնաբերել ծխախոտի տուփում Լրագրողների ներկայությունը ավագանու նիստերի դահլիճում նիստերի հրապարակայնության գլխավոր երաշխիքն է․ ԵԼՔ Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ողբերգական դեպք Դադիվանքում. հրդեհի հետեւանքով 7 ամսական զույգ երեխա է մահացել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում Փլուզում Գյումրիում․ 11 հոգի տարհանվել է Գայ գյուղում տան հրդեհից հետո հայտնաբերել են բնակչի դին Փետրվարի 23-ի աստղագուշակ Յոդի ընդամենը 1 կաթիլը կարող է վերափոխել ձեր մաշկը Սխտորը դրեք բերանում և թողեք 30 րոպե. արդյունքն անհավանական է Փետրվարին ծնվածները ռոմանտիկ են, նրանց հետ շփվելիս պետք է ունենալ լուրջ համբերություն Ինչու չի կարելի քնել փորի վրա պառկած Արսենալ-Էստերսունդ. ուղիղ հեռարձակում Հարսանիքը չկայացավ... Սկանդալային զույգը բաժանվեց Ինչպես շատ կարճ ժամանակահատվածում ազատվել ավելորդ կիլոգրամներից Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» 2-րդ կիսաեզրափակիչ համերգը. Ուղիղ 7 բացառիկ միջոց` երիտասարդ և սեքսուալ լինելու համար