«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող Նունե Խաչատրյա­նին


«Հրապարակ». Դավիթ Հարությունյանը նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող Նունե Խաչատրյա­նին
Հունիս 14 08:42 2017

«Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել կադրային փոփոխությունների: Նա նախարարության ղեկը տվել է իրեն ամե­նուր ուղեկցող, հիմա էլ կառավա­րությունից ԱՆ տեղափոխված և իր խորհրդական նշանակված Նունե Խաչատրյա­նին, և այժմ նա է ամեն ինչ որոշում՝ կադրային հարցերից մինչև փոստի ստուգում: Ֆինանսական հարցերն իր ձեռքը վերցնելու համար Դավիթ Հա­րությունյանն ազատվել է նախարարության գլխա­վոր հաշվապահից, ում մասին կոլեգաներն ասում են՝ «համեստ, խելոք կին է»: Այժմ վտանգի տակ է տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում հետ Հարու­թյունյանը հակված չէ աշխատել: Արդարադատու­թյան նորանշանակ նախարարը ոչ միայն հայեցո­ղական պաշտոններ զբաղեցնողներից է մտադիր ազատվել, այլև երկրորդ էշելոնից: Աշխատակից­ները վհատված պատմում են, որ վտանգի տակ են անգամ քաղծառայողները, որոնք պետք է ատես­տավորվեն: Նրանք ինֆորմացիա ունեն, որ Դա­վիթ Հարությունյանը Նունեի միջոցով Քաղծառայության խորհրդին հրահանգել է քննություններից կտրել ոմանց, քանի որ «իր մարդկանց պետք է բերի այդ պաշտոններին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: