«Փաստ». Եթե ինչ–որ բան է ասում ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու. Ալեն Սիմոնյան


«Փաստ». Եթե ինչ–որ բան է ասում ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու. Ալեն Սիմոնյան
Հունիս 14 04:22 2017

«Փաստ» օրաթերթը գրում է. Մամուլում երեկ գրվել է, որ շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստում «հնչել է նաև այն միտքը, որ «Ելք»–ի հետ իշխանության բանակցությունները վարել է անձամբ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, որն իր տանը հյուրընկալել է «Ելք» դաշինքի որոշ անդամների»։

Այս առթիվ «Փաստի» հարցին ի պատասխան «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց. «Ո՞վ ա ընդհանրապես Գագիկ Հարությունյանը, ո՞վ ա «Ժառանգություն» կուսակցությունը, ո՞ւմ նկատի ունեք, երբ ասում եք «Ժառանգություն» կուսակցություն»: Երբ հիշեցրինք, որ Գագիկ Հարությունյանը իշխանության մարդն է, ասաց. «Բայց ո՞վ ա ինքը, որ ինչ–որ մեկը իրա հետ բանակցի: Ես ոնց մեկնաբանեմ էս աբսուրդը, թող դիմեն բժշկի օգնությանը, եթե նման արտահայտություն է եղել»:

Ավագանու «Ելք» խմբակցության մասնակցությունը Տարոն Մարգարյանի երդմնակալությանը երեկ դատապարտել է երդմնակալությունը բոյկոտած «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ հայտարարելով, որ այն «գաղտնազերծեց բռնակալական ռեժիմի քողարկված սպասարկուներին»:

«Եթե քաղաքական գործիչը ինչ–որ բան է ասում մյուսի հասցեին ու չի հիմնավորում, կամ ԱԱԾ աշխատակից է, կամ բանսարկու»,– «Երկիր» ծիրանիին» այսպես պատասխանեց «Ելք» ավագանու անդամը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում