Ես ավելի լավ տեխնիկայի եմ տիրապետում, քան՝ Ռոնալդուն.Վան դեր Վարտ


Ես ավելի լավ տեխնիկայի եմ տիրապետում, քան՝ Ռոնալդուն.Վան դեր Վարտ
Հունիս 14 01:51 2017

«Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծիք է հայտնել մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ նա մեկ մրցաշրջան է անցկացրել «Ռեալում».

«Ռոնալդուն ֆենոմեն է: Երբ ես մարզվում էի նրա կողքին, տպավորված էի նրա աթլետիկ ունակություններով:

Մարզումների ժամանակ յուրաքանչյուրը կարող է համոզվել, թե որքան անհավանական է նա ֆիզիկական տեսանկյունից: Բայց ես պետք է ասեմ, որ ավելի լավ տեխնիկայի եմ տիրապետում, քան՝ Ռոնալդուն»,- վան դեր Վարտի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Հիշեցնենք՝ Վան դեր Վարտը Կրիշտիանու Ռոնալդուի հետ 2009/10 մրցաշրջանում է հանդես եկել «Ռեալում»: