Ռոման ձեռք է բերել Էկտոր Մորենոյի տրանսֆերը


Ռոման ձեռք է բերել Էկտոր Մորենոյի տրանսֆերը
Հունիս 13 19:17 2017

Իտալական «Ռոման» հայտարարել է ՊՍՎ-ի պաշտպան Էկտոր Մորենոյի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

29-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբի հետ 4-ամյա պայմանագիր է կնքել:

«Անչափ ուրախ եմ, որ հայտնվել եմ «Ռոմայում»: Այս քայլն իմ կարիերայում մեծ կարևորություն կունենա: Հուսով եմ, որ կկարողանամ ցույց տալ իմ ողջ կարողությունները»,- նշել է մեքսիկացին:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:



loading...