1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Տարվա սկանդալային պաշտոնանկությունները

Armday.am-ն ամփոփում է անցնող 2016 թվականը: Աստղաբանները դեռեւս տարեսկզբից հայտարարում էին ինչպես ցանկացած մեկ այլ տարի, 2016 թվականը եւս կարող է բազմաթիվ անակնկալներ մատուցել` հատկապես հաշվի առնելով, որ այն չարաճճի Կապիկի տարին է: Ներքաղաքական զարգացումներից, մինչեւ հասարարական կարեւոր նշանակության իրադարձություններ: Իրավիճակներ, որոնք զարգացան Հայաստանում, թողնելով իրենց հետագա ազդեցությունը:

Եվ այսպես տարվա լուրերն՝ ամփոփ: Այս շարքի առաջին մասում մենք կներկայացնենք տարվա կարեւոր պաշտոնանկությունները: Անցնող տարվա պաշտոնանկություններից ամենաքննարկվածը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի հրաժարականն էր: Երկար տարիներ Միհրան Պողոսյանը վայելելով իշխանական վերնախավի հովանավորչությունը կարողանում էր մնալ այդ պաշտոնին: Օֆշորային սկանդալի մասին հայտնի հրապարակումը, սակայն դարձավ Պողոսյանի հրաժարականի պատճառ: Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այս տարվա ապրիլի 18-ին:

Օգոստոսի 4-ին հրաժարական տվեց գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Գլխավոր դատախազի պաշտոնում Կոստանյանն աշխատեց երեք տարի:

Հաջորդ էական պաշտոնանկությունը կառավարության փոփոխությունն ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականն էր: ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Աբրահամյանը փոխարինեց Տիգրան Սարգսյանին, սակայն պաշտոնավարեց 2.5 տարի: Անցնող տարվա սեպտեմբերի ութին Հովիկ Աբրահամյանը վարեց Կառավարության իր մասնակցությամբ վերջին նիստը: Հովիկ Աբրահամյանի հրաժարականով հանդերձ ամբողջ Կառավարությունը եւս հրաժարական տվեց: Նրա կաբինետի անդամներից շատերն հետագայում չվերանշանակվեցին: Հայաստանի վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով իր հերթին գործադիրի կազմը համալրեց նոր դեմքերով: Նոր դեմքերի մեջ չկային Հասմիկ Պողոսյանը, Սեյրան Օհանյանը, Սերգո Կարապետյանը, Գագիկ Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը, մարդիկ ովքեր պաշտոնավարում էին Տիգրան Սարգսյանի ժամանակներից, հեռացան Հովիկ Աբրահամյանի հետ միասին:

Տարվա պաշտոնանկությունների շարքում է նաեւ Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Կարեն Կարապետյանին հաջողվեց հեռացնել Խաչատրյանին, ով կարողացել էր ամուր պահպանել իր դիրքերը փոփոխվող իշխանությունների օրոք:

Շարունակելի:

Փայլակ Ֆահրադյան

Չպատասխանել ալբանական կոդով անծանոթ համարների... Տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդ... Վիճակախաղի շուրջ վիճաբանությունն ավարտվել է ս... Հրդեհ Բազմաղբյուր գյուղում Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել Պաշտպա... «Հերիք է ապրենք լոկ երազանքներով». Սեյրան Օհա... Կրեմլ. Դոնալդ Թրամփը մեր մարդը չէ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Արամ Սարգսյանը կառաջադրվի Սյունիքի մարզում Արարատում հայրն անչափահաս որդուն հայտնաբերել ... Դիակի տեղը մատնացույց արած տաքսու վարորդը խոս... Մոսկվայում կայացել է Հովիկ Աբրահամյանի և Դմիտ... Հիլարի Քլինթոնի՝ ամուսնուն ուղղված «խեթող» հա... Սերժ Սարգսյանը ընտրությունների միջոցով ցանկա... SAS- սուպերմարկետը բնականոն հունով աշխատում է... Իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տա... «Կրիլ տենք». Մարուքյան (տեսանյութ) Անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը դեռ ... «Մենք արեցինք դա…». ԱՄՆ Նախագահն ու առաջին տի... «Կարևորի մասին» Artn Shant tv - ի համար.Հունվ... «Ելքը» կարող է ելք գտնել. Սասուն Միքայելյան Լոս Անջելեսում կողոպուտի ժամանակ հայ է սպանվե... Քիմ Քարդաշյանը` Օբամայի մասին(լուսանկարներ) Ողբերգական դեպք «Ջերմուկ Գրուպ» ընկերություն... Իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանությ...