Կրասնոդարում վթարի ենթարկվածներից որոշների անունները հայտնի են


Կրասնոդարում վթարի ենթարկվածներից որոշների անունները հայտնի են
Հունվար 22 17:15 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 22-ին, ժամը 14.27-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում վթարի է ենթարկվել Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը:

Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:

Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:

Տուժածներ`

1985 թ. ծնված Վանուշ Սահակյան

1987 թ. ծնված Մհեր Քոթանջյան

1987 թ . ծնված Գրաիկ Կոստանդյան

ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:



loading...