Գյումրիի տներից մեկում դի է հայտնաբերվել


Գյումրիի տներից մեկում դի է հայտնաբերվել
Հունվար 22 17:00 2017

Գյումրիում այսօր՝ հունվարի 22-ին, դի է հայտնաբերվել:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժամը 13.46-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Մնջոյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր մեկնած փրկարարները բացել են տան դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 55-ամյա Հ. Գ.-ի դին: