Խոշոր վթար Լոռիում. «ՎԱԶ 2107»-ը հարվածել է գազատարին, գլխիվայր շրջվել եւ հայտնվել գնացքի գծերի մոտ. կա վիրավոր (լուսանկարներ)


Խոշոր վթար Լոռիում. «ՎԱԶ 2107»-ը հարվածել է գազատարին, գլխիվայր շրջվել եւ հայտնվել գնացքի գծերի մոտ. կա վիրավոր (լուսանկարներ)
Հունիս 13 11:57 2017

Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում 21-ամյա Սերյոժա Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 10 ՕՏ 763 համարանիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Շահումյան թաղամասում, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, հարվածել է գազատար խողովակին, այնուհետեւ գլխիվայր գլորվելով՝ հայտնվել գնացքի գծերի մոտ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով ավտոմեքենայի անիվը անվահեծանով պոկվել է։ Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողները՝ քաղաքացիների հետ։

Սերյոժա Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։