Արտակարգ դեպք Նոր Նորքում. բազալտե 35 մետրանոց հենապատը փլվել է մեքենայի վրա (Լուսանկարներ)


Արտակարգ դեպք Նոր Նորքում. բազալտե 35 մետրանոց հենապատը փլվել է մեքենայի վրա (Լուսանկարներ)
Հունիս 13 19:05 2017

Երեւանում, հունիսի 12-ի երեկոյան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական 25/1 բարձրահարկ շենքի բակում մոտ 35 մետր բազալտից եւ բետոնից կառուցված հենապատը ամբողջովին փլվել է։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, փլուզման հետեւանքով, զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն այնտեղ կայանված Nissan Cube մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Մեքենայի տերը կայանել է ավտոմեքենան, երեխայի հետ դուրս է եկել եւ մի քանի քայլ ավտոմեքենայից հեռանալուց հետո տեղի է ունեցել փլուզումը, եւ երջանիկ պատահականություն է, որ նրանք չեն տուժել։

 



loading...