«Ժողովուրդ». Հրազդանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ


«Ժողովուրդ». Հրազդանի քաղաքապետը չի պատրաստվում հրաժարական տալ
Հունիս 13 09:08 2017

«Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալից հետո չի պատրաստվում հրաժարական տալ: Հիշեցնենք՝ հունիսի 8-ին քաղաքապետի 17-ամյա որդին՝ Ռազմիկ Դանիելյանը, հոր ծառայողական մեքենայով վրաերթի է ենթարկել Վալերի Թորոսյանին, որը գիտակցության չգալով՝ մահացել է: Կատարվածից հետո քրեական գործ է հարուցվել, Ռ. Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել: Բայց ցանկացած նորմալ երկրում միջադեպին պետք է հետևեր նաև քաղաքապետ Դանիելյանի հրաժարականը, ի վերջո, նրա անչափահաս որդին մարդուն մահացու վրաերթի է ենթարկել հենց քաղաքապետի ծառայողական մե­քենայով: Մինչդեռ Արամ Դանիելյանը փորձում է ամեն կերպ կոծկել որդու արածը, և դեպքից անմիմիջապես հետո ոստիկանություն էր ուղարկել իր վարորդին, որպեսզի վերջինս իր վրա վերցներ կատարվածի մեղքը, բայց իրավապահներն այդպես էլ չեն հավատացել: Հիշեցնենք նաև՝ Հայաստանի պատմության մեջ եղել են դեպքեր, երբ պաշտոնյաներն իրենց որդիների արարքներից հետո հրաժարական են տվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...