Ռեալը շնորհավորել է Նադալին Ռոլան Գարոսում հաղթելու առիթով


Ռեալը շնորհավորել է Նադալին Ռոլան Գարոսում հաղթելու առիթով
Հունիս 11 23:43 2017

Մադրիդի «Ռեալը» թվիթերյան էջի միջոցով շնորհավորել է իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին Ռոլան Գարոսում հաղթելու առիթով:

Նա եզրափակչում 6:2, 6:3, 6:1 հաշվով հաղթել է շվեյցարացի Ստեն Վավրինկային` դառնալով առաջին թենիսիստը, ով մրցաշարի մենախաղում հաղթել է 10 անգամ:

«Շնորհավորում ենք Նադալին, մեր պատվավոր երկրպագուին Ֆրանսիայի Բաց առաջնությունում 10-րդ անգամ հաղթելու առիթով»,- գրված է հաղորդագրության մեջ: