Ռոնալդուն երկվորյակների հայր է դարձել


Ռոնալդուն երկվորյակների հայր է դարձել
Հունիս 11 11:05 2017

Բրիտանական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կրկին հայր է դարձել։

Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել երկվորյակ երեխաների։ Նրանց անվանակոչել են Եվա և Մաթեո։32-ամյա ֆուտբոլիստն ու նրա հարազատները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն ունի նաև 6 տարեկան որդի։