ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը խոշոր պարտություն կրեց Չեռնոգորիայում


ԱԱ-2018. Հայաստանի հավաքականը խոշոր պարտություն կրեց Չեռնոգորիայում
Հունիս 11 10:36 2017

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը արտագնա խաղում խոշոր՝ 1:4 հաշվով պարտություն կրեց Չեռնոգորիայից: Տանտերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իսպանական «Սևիլիայի» հարձակվող Ստևան Յովետիչը, ընդ որում, վերջինիս երրորդ գնդակը ֆանտաստիկ գեղեցկության ստացվեց: Մեր հավաքականը չկարողացավ այս անգամ լուրջ դիմադրություն ցույց տալ: Սա Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ մեր հավաքականի առաջին պարտությունն էր:

Այս պարտությունից հետո մեր հավաքականի շանսերը՝ 2018թ. աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու, գործնականում չնչին դարձան: 6-րդ տուրից հետո Լեհաստանը վաստակել է 16 միավոր, Չեռնոգորիան ու Դանիան՝ 10-ական, Հայաստանն ու Ռումինիան՝ 6-ական, իսկ Ղազախստանը՝ 2: ԱԱ-2018, ընտրական մրցաշար, E խումբ, 6-րդ տուր

Չեռնոգորիա - Հայաստան՝ 4:1 Ֆատոս Բեչիրայ, 2, Ստևան Յովետիչ, 28, 54, 82 – Ռուսլան Կորյան, 89