2020 թվականի Օլիմպիական խաղերին նոր մարզաձևեր կավելանան


2020 թվականի Օլիմպիական խաղերին նոր մարզաձևեր կավելանան
Հունիս 10 18:56 2017

2020 թվականի Օլիմպիական խաղերում կավելանան նոր մարզաձևեր: Տոկիոյի Օլիմպիական խաղերում կավելանան աթլետիկայի 4×400 խառը փոխանցումավազք, ինչպես նաև լողի տղամարդկանց 4×100 խառը փոխանցումալող ու ազատ ոճի 800մ մրցում, կանանց ազատ ոճի 1500մ մրցում:

Որպես մարզաձև կավելանան 3×3 բասկետբոլ, խառը մրցումներ ձյուդոյում, սեղանի թենիսում, նետաձգությունում ու տրիատլոնում: Կավելանան նաև կանանց ու տղամարդկանց մրցումներ BMX ձևում, թիմային մրցումներ սուսերամարտում: Ծանրամարտում կհեռացվի քաշային մեկ կարգ: Բռնցքամարտում տղամարդկանց 2 քվոտաներ կփոխանցվեն կանանց: